«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Գիշերը, հավանաբար, գետնանցումը ապաստան է դառնում թափառաշրջիկների համար

Գիշերը, հավանաբար, գետնանցումը ապաստան է դառնում թափառաշրջիկների համար
28.11.2015 | 18:03

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի համաձայն` չսահմանված կամ չնախատեսված տեղերում աղբ թափելիս կտուգանվեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։ Նշված օրենքը տարվա սկզբից սկսած կիրառվում է ողջ խստությամբ: Երևանի քաղաքապետարանից զգուշացնում են, որ չնախատեսված վայրում աղբը թափելու համար երևանցիները տույժ են վճարելու: Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով պարբերարբար կազմվում են վարչական արձանագրություններ: Բայց չնայած այս ամենին` քաղաքը դեռ չի փայլում մաքրությամբ: Քաղաքի տարբեր վայրերում միշտ էլ կարելի է հանդիպել մեծ ու փոքր աղբակույտերի: Հին ու վատ սովորություններից ազատվելը հեշտ չէ:

Ամենատխուր ու կեղտոտ անկյուններից մեկը Ձկան խանութին կից գետնանցումն է: Օրվա ընթացքում այստեղ ներս ու դուրս են անում անցորդները: Գիշերը, հավանաբար, գետնանցումը ապաստան է դառնում թափառաշրջիկների համար: Գարշահոտության և աղբակույտի առկայությունը բացատրվում է պարզ պատճառով: Այս տարածքում հասարակական զուգարան չկա: Բոլորիս քաջ ծանոթ գետնանցումը գտնվում է Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ